Վեճից հետո մեքենայով դիմել են փախուստի

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարնում շարունկվում է քննվել նախկինում դատվածություն չունեցող Ն. Կիրակոսյանի վերաբերյալ քրեական գործը:

Նա և դեռևս անձը չպարզված ընկերները Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտակայքում վիճել են Մարտին Մ.-ի ընկեր Դավիթ Պ.-ի հետ: Այնուհետև հարաբերություններ պարզելու նպատակով Ն. Կիրակոսյանը և նրա ընկերները գնացել են Թադևոսյան փողոցի 14 շենքի մոտակայք. որտեղ մարդաշատ հատվածում վեճի են բռնվել Ներքին Շենգավիթ թաղամասի 4-5 անձանց հետ: Վեճի արդյունքում ծեծկռտուք են սարքել` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ:

Վեճից հետո մեքենայով դիմել են փախուստի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Ն. Կիրակոսյանը, չբավարարվելով կատարվածով, կրկին գնացել է Թադևոսյան փողոց, որտեղ մարդաշատ վայրում սեփական ‹‹Տոյոտա Վից›› մակնիշի ավտոմեքենայից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել Թադևոսյան փողոցի 14 շենքի ուղղությամբ: Արձակված գնդակներից մեկը թափանցել է թիվ 24 բնակարանի պատշգամբ, իսկ մյուսը կոտրելով թիվ 31 բնակարանի պատուհանի ապակին` հարվածել է տան պատերին: Այսինքն` Կիրակոսյանը ահաբեկել է նշված հասցեի բնակիչներին և կատարել հրազենի գործադրմամբ խուլիգանություն։

Մեղադրյալի նկատմամն որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել