Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, նախկինում դատվածություն չունեցող Վռամ Ա.-ին, Գալուստ Հ.-ին, ինչպես նաև Զոհրաբ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանցավոր համաձայնության գալով միմյանց հետ 2012թ. օգոստոս ամսվա սկզբներին գողություն են կատարել Անահիտ Ա.-ի բնակարանը 100.000 դրամի գույքային վնաս:
Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: