Մեղադրվում է խանութի մենեջերի «Այֆոն 4Ս» մոդելի բջջային հեռախոսի հափշտակման մեջ

Իչպես հաղորդում է դատական տեղեկատվակա համակարգը, Ռազմիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կողոպուտ կատարելու դիտավորությամբ, Ջոնիկ հագուստի խանութի սրահից բացահայտ հափշտակել է նույն խանութի մենեջեր՝ Ա.Բ.-ի Այֆոն 4Ս մոդելի բջջային հեռախոսը և դիմել փախուստի՝ վերջինիս պատճառելով զգալի չափի՝ 350.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել