Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հայ ռազմագերիների վերաբերյալ Ֆրանսիայի և Կանադայի հայտարարությունների մասին

Twitter-ում Ֆրանսիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական էջերում Ադրբեջանի կողմից 3 հայ ռազմագերիներին ազատ արձակումը գնահատվում է որպես դրական քայլ և կոչ է արվում ազատ արձակել բոլոր գերեվարված անձանց:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այս կապակցությամբ, որում նշվում է․

«Եթե ​​Ֆրանսիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունները ցանկանում են խնդրին ոչ թե միակողմանի, այլ օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել, ապա նրանք պետք է Հայաստանին կոչ անեն կատարել միջազգային հումանիտար իրավունքի պարտավորությունները և չձեռնարկեն կայունությանը խոչընդոտող գործողություններ:

Հակառակ դեպքում դա կարող է լուրջ հարված հասցնել Ադրբեջանի հասարակության մեջ երկու երկրների նկատմամաբ վստահելիությանը», – ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Տեքստում նշված է, թե Հայաստանը դեռ տեղեկություն չի տրամադրել 1991-94 թվականների պատերազմի ընթացքում անհետացած գրեթե 4000 ադրբեջանցիների մասին և «հրաժարվում է տրամադրել ազատագրված տարածքներում տեղադրված ականների քարտեզները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել