Տեղեկությունների տրամադրման պայմանները

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վերոնշյալ տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում.
1) բանավոր հարցումներին պատասխանելիս.
2) մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.
3) տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս.

6) տեղեկության տրամադրումը մերժելիս, ինչպես նաև Տեղեկատվության ազատության մասին ՀՀ Օրենքով սահմանված այլ դեպքերում:

Հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսերը։

Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունն ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է օրենքով սահմանված կարգով անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել