«Օպել Վեկտրա»-ն բախվել է «Կամազ» ավտոմեքենային

Սևակ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր անձնական օգտագործման «Օպել Վեկտրա» ավտոմեքենայով թույլ է տվել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի և ճանապարհայյին երթևեկության կանոնների 65, 66 կետերի պահանջներին հակասող գործողություններ:

www.datalex.am կայքի փոխանցմամբ ավտոմեքենան ենթարկվել է կողասահքի, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և բախվել Վոլոդյա Մ.-ի վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում անզգուշությամբ մահ է պատճառել ավտոմեքենայի ուղևոր Հրանտ Դ.-ին:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել