Սպանել է, կողպել դուռն ու հեռացել

Նախկինում չդատված Միքայել Ա.-ն մեղադրվում է սպանության մեջ: Ըստ մեղադրանքի` նա դեռևս 2011 թվականից Ա. Վարդանյանից պարտքով փոխառությամբ վերցրել էր 700 ԱՄՆ դոլար: 2012թ. օգոստոսի 19-ին այցելել է իր ծանոթ Ա. Վարդանյանի բնակարան և գումարի վերադարձման հարցի շուրջ հյուրասենյակում վիճաբանել Ա. Վարդանյանի հետ:

Վիճաբանության ժամանակ գաղտնի փականով դանակի բաց շեղբով մի քանի անգամ հարվածել է Վարդանյանի դեմքին: Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է բնակարանի ննջասենյակում: Քաշքշուկի ընթացքում Միքայել Ա.-ն դանակով 2 անգամ հարվածել է Վարդանյանի կրծքավանդակին, ապա հասկանալով, որ նրա ինքնազգացողությունը վատանում է` նրան դարձյալ տեղափոխել է հյուրասենյակ և փորձել է դիմել փախուստի:

Ա. Վարդանյանը փորձել է կանխել Միքայել Ա.-ի փախուստը: Այդ պատճառով բռնել է վերջինիս աջ ոտքից և վայր գցել: Սակայն Միքայելը չի հապաղել:

Նույն դանակով հարվածել է Վարդանյանի պարանոցին և սպանել: Դրանից հետո դիմել է փախուստի` բանալիով փակելով Վարդանյանի բնակարանի դուռը:

Միքայել Ա.-ն կալանավորված է: Գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել