Հանցագործությունը կատարել են նախօրոք դերաբաշխելով դերերը միմյանց միջև

Հովսեփ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ընկեր Սլավա Ա.-ի հետ, նախօրոք դերաբաշխելով միմյանց միջև դերերը` Ռուստամ Ա.-ի պարանոցից պոկել են ոսկյա շղթան իր խաչով` պատճառելով վերջինիս 250.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, Սլավա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ մի քանի անգամ տարբեր մարդկանցից, տարբեր ժամանակահատվածներում, հափշտակել է տարբեր արժողության թանկարժեք ոսկյա զարդեր և իրեր` պատճառելով տարբեր մարդկանց տարբեր չափերի գույքային վնաս:

Գործով մեղադրյալ Հովսեփ Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Սլավա Ա.-ի նկատմամբ՝ կալանավորում:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել