Անձնագիրն ուրիշին մի վստահե՛ք. 24-ամյա կինը ուրիշիր անձնագրով ապառիկ հեռախոս է գնել ու վաճառել

24-ամյա Անի Մ.-ն մեղադրվում է ամուսնու հետ խարդախություն կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի` նա խարդախություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել իր ամուսնու՝ Վ. Միքայելյանի հետ, ապա չարաշահելով Ն.Սարգսյանի վստահությունը` նրա անունով կանխիկ գումարով բջջային հեռախոս ձեռք բերելու համար վերցրել էին վերջինիս անձնագիր ու ապառիկ կարգով գնել հեռախոս:

Նրանք, որպես կանխավճար, վճարել էին բջջային հեռախոսի ապրանքային արժեքի 430.440 ՀՀ դրամ գումարի 20 տոկոսի չափով, որը կազմել է 86.090 ՀՀ դրամ գումար: Ապա տվյալ բջջային հեռախոսը 220.000 ՀՀ դրամ գումարով, որի մեջ ներառյալ մտել է նաև 86.090 ՀՀ դրամ գումարը, վաճառել են Ա.Մելքոնյանին:

24-ամյա կինը Ն.Սարգսյանին պատճառել է 344.350 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռնրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել