Աշխատանք՝ արդարադատության նախարարությունում

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Արդարադատության նախարարությունն աշխատանքի է հրավիրում փորձառու, նախաձեռնող և ստեղծարար իրավաբանների, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ արդարադատության ոլորտի քաղաքականության մշակմանը և բարեփոխումներին։

Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ 7 ժամանակավոր թափուր հաստիքների համար.
Իրավական ապահովման վարչության պետի տեղակալ,

Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ,

Իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի գլխավոր իրավաբան,

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման բաժնի գլխավոր մասնագետ,

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Երևան քաղաքի սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ,

Քրեական օրենսդրության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության ավագ մասնագետ,

Վերահսկողական ծառայության երկրորդ բաժնի ավագ մասնագետ,

Անմասն մի՛ մնա ոլորտի կարևորագույն բարեփոխումներից:
Դիմի՛ր և դարձի՛ր այդ բարեփոխումներն իրականացնողներից մեկը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել