Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը պետական սեփականություն է:
Քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողը և բնական այլ պաշարները պետական սեփականություն են:
Պետական բյուջեի միջոցները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
Հայաստանի Հանրապետության անունից սեփականատիրոջ իրավունքներն իրականացնում են օրենքով նախատեսված մարմինները և անձինք:
Աղբյուրը՝ Իրավաբան.net