Նախկինում դատվածություն չունեցող Միքայել Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախապես հանցավոր համաձայնության գալով Աշոտ Ղ.-ի, Գուրգեն Խ.-ի հետ, 19.12.12թ. զենքի գործադրմամբ Երևան քաղաքում գործող «Գոլդ ուեյ» տաքսի ծառայությանը պատկանող Շկոդա մակնիշի տրանսպորտային միջոցին հարձակման եղանակով տրիանալու նպատակով նշված մեքենայի վարորդ Ա.Հ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքով հափշտակել են առանձնապես խոշոր չափի արժողության նշված տրանսպորտային միջոցը:
Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net