Եթե դատապարտյալը պատիժը կրելիս հիվանդացել է ծանր հիվանդությամբ կամ հոգեկան խանգարմամբ

Եթե անձը պատիժը կրելու ընթացքում հիվանդացել է հոգեկան խանգարմամբ, որը նրան զրկել է իր գործողությունների (անգործության) փաստական բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից, ապա դատարանը նրան ազատում է պատիժը կրելուց: Այդպիսի անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց:

Եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ:

Վերոնշյալ առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված անձինք առողջանալու դեպքում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի, եթե քրեական պատասխանատվության ենթարկելու և մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետները չեն անցել:

Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողը պատիժը կրելուց ազատվում է այնպիսի հիվանդության դեպքում, որի հետևանքով նա համարվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել