Երևանի մի քանի հասցեներում գազամատակարարումը 7 ժամից մինչև 34 ժամով կադադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 9-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 23/11, 23/12, 23/13, 23/14, Սիսակյան փողոցի թիվ 3, 16, 22, 22ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 27 բազմաբնակարան շենքի 1-ից 10-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 62ա, 62բ, 62վ, 62գ, 3ա և 3բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել