Գողացել է անհայտ քաղաքացու ուղեբեռը

Մայիսի 2-ին, ժամը 19.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի ավտոկանգառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ռոման Խ.-ին:
Պարզվել է, որ նա ապրիլի 29-ին, ժամը 20.40-ի սահմաններում, նշված ավտոկանգառից գողացել է անհայտ քաղաքացու ճամփորդական ուղեբեռը:

Գողոնն առգրավված է: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել