Մայիսի 2-ին, ժամը 13.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի Արագածի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային 62M տիպի արկ է, որըտեղափոխվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` փորձաքննությանհամար:
Աղբյուրը` Իրավաբան.net