Երևան համայնքը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Արթուր Գ.-ի` 8636 դրամ գույքահարկը բռնագանձելու պահանջի մասին։
Արթուր Գ.-ն հանդիսանում է գույքահարկ վճարող, քանի որ նրան է պատկանում ՎԱԶ-2107 մակնիշի փոխադրամիջոցը, ինչը հաստատվում է Ավան վարչական շրջանի անձնական հաշվարկի տեղեկանքով։
Պատասխանողը, հանդիսանալով հարկվող սուբյեկտ, չի կատարել իր հարկային պարտավորություններր, որի հետևանքով 2011թ. համար առաջացել է պարտքի գումար, ընդ որում գույքահարկի տարեկան ապառքի գումարը կազմում է 2011թ. համար 7700 դրամ, որի նկատմամբ օրական հաշվարկվել է տույժ չվճարված պարտավորության 0,15%-ի չափով, համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի։
Դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման, և Արթուր Գ.-ից հօգուտ Երևանի բյուջեի բռնագանձել 8636 դրամ գույքահարկ, որից 7700 դրամ ապառք և 936 դրամ տույժ։
Աղբյուրը` Իրավաբան.net