Շվեդիայում դեսպանություն ունենալու համար Կառավարությունը կհատկացնի 168 միլիոն դրամ

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու համար արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 168 միլիոն 27 հազար դրամ: Որից 119 միլիոն 802 հազար դրամը կտրամադրվի ինը ամսում: Գումարները կհատակացվեն ՀՀ  կառավարության պահուստային ֆոնդից:

Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել