Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու համար արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 168 միլիոն 27 հազար դրամ: Որից 119 միլիոն 802 հազար դրամը կտրամադրվի ինը ամսում: Գումարները կհատակացվեն ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Աղբյուրը` Իրավաբան.net