Ֆինանսների նախարարը պատերազմի ամենաթեժ օրերին ինքն իրեն պարգևատրել է մոտ 73 մլն դրամով․ Աննա Կոստանյան

«2020 թվականին Պետական եկամուտների կոմիտեն 6,8 մլրդ պարգևավճար է ստացել կամ 14,2 մլն ԱՄՆ դոլար։ Սա 2020 թվականի կորոնավիրուսի համաճարակի և պատերազմի պայմաններում։ 2020 թվականի հոկտեմբրին պարգևատրվել են մոտավորապես 496 մլն ՀՀ դրամով, նույն թվականի նոյեմբերին մոտավորապես 474 մլն դրամով և 2020 թվականի դեկտեմբերին մոտ 1,3 մլրդ դրամով։ Սա իշխանությունների կողմից իր աշխատակիցներին հատկացրած պարգևատրումների ֆոնդն է։ Վարչապետի աշխատակազմը 2020 թվականի ընթացքում 441 մլն դրամ պարգևավճար է հատկացրել իր աշխատողներին։ Իհարկե, այստեղ չի մանրամասնել, թե ըստ ամիսների որքան է բաշխվել։ Ֆինանսների նախարարը, ում պահ է տրված պետության ամբողջ գանձարանը, պատերազմի ամենաթեժ օրերին ևս զերծ չի մնացել ինքն իրեն պարգևատրելուց մոտ 73 մլն դրամով»,- ԱԺ նիստի ընթացքում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Նա նաև նշել է, որ Ազգային ժողովի պատգամավորները նախորդ տարվա փետրվար-մարտ ամիսներից հրաժարվել են իրենց հավելավճարներից՝ փոխանցելով դրանք կորոնավիրուսի ֆոնդին, ինչպես նաև առանձին դեպքերում փոխանցելով պատերազմից տուժածներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել