«Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին սեփական ցուցակով, վարչապետի թեկնածուով, ՌԴ-ի հետ դաշնակցային նոր մակարդակով․ Տիգրան Ուրիխանյան

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ հայտարարությունների ժամին այսօր՝ մարտի 23-ին, առաջին անգամ օգտվեց հայտարարությամբ հանդես գալու իրավունքից․ «կարծում եմ նաև վերջին»։

«Եթե հանկարծ հայրենի իշխանությունը, որն իր կառավարման 3 տարիների ընթացքում ճշտագույնս պահպանել է ժողովրդին տրված խոստումները, իրականացրել է այն ամենն ինչ խոստացել է ճշգրիտ կերպով, առանց որևէ բացառության, հանկարծ ընտրությունների կազմակերպման հարցում խաբի, ապա մենք կունենանք շատ մեծ ողբերգություն և անդառնալիության զգացումը բոլորիս մոտ հետագա իրադարձությունների զարգացման հետ կապված ակնհայտ է ու աներկբա։ Բայց եթե չխաբի և ընտրություններ ՀՀ-ում տեղի ունենան, ապա լիազորված եմ հայտարարելու՝ վերջին անգամ փակելով բոլոր մեզ ուղղված հարցերը դրա վերաբերյալ, որ «Ալյանս»-ը մասնակցելու է ընտրություններին սեփական ցուցակով, առանց որևէ դաշինքի, սեփական կուսակցական այլընտրանքային կառավարության կաբինետի կազմով, գերժամանակակից սուպերծրագրով, Ռուսաստանի Դաշնության հետ նոր ձևաչափի, որպես անկախ պետությունների, որպես անկախ պետությունների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի դաշնակցային նոր մակարդակի, նոր ձևաչափի համաձայնագրի, քաղաքական պլատֆորմի հիման վրա, և «Ալյանս» կուսակցության անդամ հանդիսացող վարչապետի թեկնածուով»,-ասաց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել