30-ամյա Ռաֆիկ Գագիկի Խանդանյանը 2013 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
Տեղեկացնենք, որ նա Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ռաֆիկի Խանդանյանի որդին է:
Իրավաբան.net-ը ներկայացնում է հայր և որդի դատավորնեի ինքնակեսագրականները:
Գագիկ Ռաֆիկի Խանդանյան
Ծնվել է 1959 թվականին Գավառ քաղաքում։
1978 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1983 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Կամոյի «Դիպոլ» արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։
1986 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է ստաժոր Կրասնոսելսկի շրջանային դատախազությունում։
1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Կրասնոսելսկի շրջանային դատախազության քննիչ։
1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Սևանի շրջանային դատախազության քննիչ, այնուհետև մինչև 1997 թվականը՝ որպես ավագ քննիչ։
1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազի տեղակալ։
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։
2000 թվականից մինչև 2005 թվականն եղել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2005 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ռաֆիկ Գագիկի Խանդանյան
Ծնվել է 1983 թվականին Գավառ քաղաքում:
2005 թվականին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2008 թվականին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան:
2008 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում:
2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «Անդրոն» գիտահետազոտական ինստիտուտում` որպես իրավախորհրդատու:
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Դուֆա» ՍՊԸ-ում` որպես փոխտնօրեն:
24.09.2007-29.09.2008թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական:
2008 թվականից աշխատում է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի ավագ դասախոս:
01.04.2009-03.07.2009թթ. աշխատել է որպես ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության վարչարարության բաժնի առաջատար մասնագետ:
03.07.2009-07.12.2009թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ:
07.12.2009-24.08.2010թթ. աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի օգնական:
2010 թվականից աշխատել է որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դատական ներկայացուցչության ապահովման բաժնի պետ:
2013 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
Լուսանկարները` https://www.court.am/-ի
Աղբյուրը` Իրավաբան.net