Ողբերգական պատահար. կա 2 զոհ, 1 վիրավոր

Ապրիլի 30-ին, ժամը 02.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 35LS860 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Վթարի հետևանքով 1988թ. ծնված Աղասի Սարգսյանը և 1989թ. ծնված Սուրեն Ղալայանը տեղում մահացել են, իսկ Յուրիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Ժամը 03.45-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ղալայանի դին:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել