Մի խումբ քաղաքացիներ պահանջում են դադարեցնել «Ջազզվե» սրճարանի ապօրինի շինանարությունը(Տեսանյութ)

Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Օպերայի շրջակայքում գտնվող «Ջազզվե» սրճարանի մոտ` պահանջելով դադարեցնել «Ջազզվե»-ում ընթացող ապօրինի շինարարությունը:

Նրանց խոսքերով` հանրային տարածքներում գտնվող ապօրինի բոլոր շինությունները պետք է տեղահանվեն: «Այս պահին «Ջազզվե» սրճարանի տարածքում կատարվում է թաց շինարարություն, որը նախատեսում է բետոնապատման աշխատանքներ: Ինչը օրենքն արգելում է»,- Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստ քաղաքացիներից Վահագն Մինասյանը: Նրա խոսքերով` չկա շինարարության թույտվության մասին համապատսխան ցուցանակ. «Իրենց տեղադրած ցուցանակում միայն սրճարանի վերջնական տեսքն է պատկերված: Չկա նշված հատակագիծը, թույտվությունը, ում կողմից է կատարվում շինարարությունը և ինչ փոփոխություններ պետք է լինեն: Այս պահին պահանջում ենք այդ ցուցանակի առկայությունը»:

 

«Ջազզվե» սրճարանի սեփականատերը պնդում է,  որ ցուցանակը տեղադրված է, իսկ եթե ինչ -որ կետ պակասում է, ապա պատճառն անտեղյակությունն  է. «Մենք այդ ամենի մասին չենք իմացել: Վաղը կամ մյուս օրը ձեր պահանջած ցուցանակը կտեղադրվի»: 

 Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել