Մ. Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 17.01.2013թ. Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցի 70 շենքում ծեծի է ենթարկել Կ. Մարգարյանին, այնուհետև բացահայտ` իր ընկեր Ա. Առուսամյանի ներկայությամբ Կ. Մարգարյանի գրպանից հափշտակել է նրան պատկանող Նոկիա տեսակի 7000 դրամ արժողության բջջային հեռախոսը:
Մ. Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մեղադրյալ Մ. Թորոսյանը կալանավորված է:
Քրեական գործը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Տեղեկացնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը,
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net