Հայտնաբերվել է պայթուցիկ սարք

Ապրիլի 29-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գուսանագյուղ և Հոռոմ գյուղերի խաչմերուկի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է «CM 320/22/82» և «CM 320/39/87» տիպի լուսային հրթիռներ (4 հատ):

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ոստիկանության աշխատակիցները հրթիռները տեղափոխել են անվտանգ տարածք:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել