Հաղթանակ զբոսայգում կրակոցներ են հնչել. կան տուժածներ

Ապրիլի 26-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1991 թ. ծնված Սարգիս Կ.-ն, նույն թվականին ծնված Միքայել Մ.-ն և 1990 թ. ծնված Տիգրան Չ.-ն:

Ոստիկանության փոխանցմամբ՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սարգիս Կ.-ն և Տիգրան Չ.-ն վնասվածքներն ստացել են ժամը 22.30-ի սահմաններում, Հաղթանակ զբոսայգում գտնվող անմար կրակի մոտ՝ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից գազային ատրճանակից արձակած կրակոցների հետևանքով, իսկ Միքայել Մ.-ն՝ նույն վիճաբանության ընթացքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդի կողմից նրան վրաերթի ենթարկելու հետևանքով:

Ապրիլի 27-ին, ժամը 02.00-ին, Միքայել Մ.-ից և Տիգրան Չ.-ից ընդունվել են հաղորդումներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սարգիս Կ.-ին հայտնաբերելու և նրանից հաղորդում ընդունելու, Սարգիս Կ.-ին, Միքայել Մ.-ին և Տիգրան Չ.-ին վնասվածքներ պատճառած անձանց, ինչպես և նշված ավտոմեքենան ու գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել