ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողը վտանգավոր բռնությա՞ն է ենթարկվել

Նախկինում դատվածություն չունեցող Վաչագան Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 30-06-2012թ.` ժամը 17-ի սահմաններում, կնոջ` Ստելլա Մ.-ի հետ իր ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայով գնացել է ՌԴ սահմանապահ զորքերի թիվ X զորամասի X-րդ ուղեկալի տարածքում գտնվող իրենց հողամասում հողագործական աշխատանքներ կատարելու և ուղեմասի անցագրային կետի մոտ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՌԴ սահմանապահ զորքերի թիվ X զորամասի ժամկետային զինծառայող, շարքային անցագրային կետի կրտսեր վերակարգ նշանակված Աշոտ Կ.-ի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու, անձնագրերը ստուգելու կապակցությամբ վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ու մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին պատճառելով առողջությանը թեթև վնաս:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել