Պատմությանը հայտնի են ժամանակաշրջաններ, երբ հացը փոխարինել է փողին

Մարդկությանը հայտնի չէ, թե երբ է առաջացել հացը` որպես մարդու սննդակարգի ամենակարևոր բաղադրիչ:

Ամենամեծ հացը պատրաստել են Ռուսաստանում ` Ակապուլկո քաղաքում 1996թ. հունվարին: Այն ունեցել է 9 սմ երկարություն:

Պատմությանը հայտնի են նաև ժամանակաշրջաններ, երբ հացը փոխարինել է փողին: Ռուսաստանում անցած դարի 20-ական թվականներին մարդկանց բաժանում էին կտրոններ, որոնք համարժեք էին 16 կգ հացին:

ՀՀ օրենսդրությունը սահմանում է հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի որոշ առանձնահատկություններ:

Այսպես.

«Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրն իրականացվում է հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված տաղավարներում և կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գտնվող առանձնացված առևտրի օբյեկտներում, իսկ մանր կշռափաթեթավորված հատային ապրանքները` նաև շրջիկ առևտրի կետերի միջոցով»,-այս մասին Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Իրավաբանի խոսքով` առաքվող ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պարտադիր պետք է նշված լինեն վառարանից արտադրանքի հանման ժամը և քաշը, վաճառվող փաթեթավորված և ոչ փաթեթավորված հացի գնապիտակի վրա, բացի օրենքով սահմանված պահանջներից, նշվում են նաև մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել