Պարտապանն իրավունք ունի պարտավորությունը կատարել ժամկետից շուտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով կամ չի բխում պարտավորության էությունից:
Պարտավորությունների վաղաժամկետ կատարումը` կապված դրանց կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ պարտավորությունը ժամկետից շուտ կատարելու հնարավորությունը նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով կամ բխում է գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net