Սարգիսի դեմ առաջադրված մեղադրանքը դատարանը վերաորակեց

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Սարգիս Բ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հունիսի 7-ին Կարեն Ա.-ի հետ կատակելու ժամանակ առաջացած քաշքշուկի ընթացքում Կարեն Ա.-ին մարմնական վնասվածք պատճառելու անուղղակի դիտավորությամբ իր մոտ գտնվող եղունգկտրիչ դանակով հարվածել է վերջինիս որովայնին` պատճառելով ծանր մարմնական վնասվածք :

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Սարգիս Բ.-ն իրեն մեղավոր չճանաչեց:

Դատարանը վճռեց Սարգիս Բ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերավորակել ՀՀ քրեական օրենսգրքի 120րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կիրառմամբ սույն քրեական գործի վարույթը կարճել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել