«Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահեստապետի և ևս երկու հոգու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանքով

Նախկինում դատվածություն չունեցող Ս. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստի պահեստապետ և հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնական դիրքը օգտագործելով` կատարել է խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք 2011թ. դեկտեմբերի 30-ից 2012թ. օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Նախկինում դատվածություն ունեցող Ս. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Նախկինում դատվածություն ունեցող Ա. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համոզելու միջոցով դրդել է պաշտոնատար անձինք հանդիսացող Ս. Վ.-ին և Ս. Բ.-ին կատարելու պաշտոնեական կեղծիք:

Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել