Ռ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքում մարմնավաճառությամբ զբաղվող Լ. Սամոդոուրովայի, Գ. Մելյանի, է. Կարապետյանի և Գ. Բաբայանի հետ ծանոթանալուց հետո, պայմանավորվածության համաձայն, գույքային օգուտ ստանալով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, 2012թ. մարտից մինչև 2013թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումներն իր ծանոթ՝ արտերկրից Հայաստան ժամանած իր սիրիահայ հայրենակիցների հետ և յուրաքանչյուր դեպքով հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց մարմնավաճառներից որպես միջնորդավճար՝ 10.000-ից 15.000-ական ՀՀ դրամ ստանալով, երկու և ավելի անձանց օգտագործելով` նպաստել է Լ. Սամոդուրովայի և մյուսների պոռնկությամբ ՛զբաղվելուն։
Քրեական գործը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
Մեղադրանքը դատարանում պաշտպանում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Մեղադրյալ Ռ. Մանուկյանը կալանավորված է:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net