Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արա Եղոյանի կենսագրությունը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին նոր որոշում է ստորագրել, որով Արա Եղոյանին նշանակել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։

Իրավաբան․net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։

1999 – 2000 թթ. ՀՀ Սոցիալական Ապահովության Պետական Հիմնադրամի Էրեբունու տարածքային կենտրոն, առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ

2000 – 2003 թթ. ՀՀ Սոցիալական Ապահովության Պետական Հիմնադրամի Արաբկիրի տարածքային կենտրոն, գլխավոր մասնագետ

2003 – 2005 թթ. ՀՀ Սոցիալական Ապահովության Պետական Հիմնադրամի Տեսչական վարչություն, գլխավոր մասնագետ

2005 — 2006 թթ. ՀՀ ԿԱ Հարկային Պետական Ծառայության Վերահսկողության վարչություն, հարկային տեսուչ — գլխավոր հարկային տեսուչ

2006 – 2009 թթ. ՀՀ ԿԱ Հարկային Պետական Ծառայության Հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչություն, Սոցիալական վճարների և եկամտահարկի ստուգումների բաժնի պետ

2009 – 2010 թթ. ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչություն, ավագ հարկային տեսուչ

2010 – 2012 թթ. ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի Էրեբունու ՀՏ, Սոցիալական վճարների և եկամտահարկի ստուգումների բաժնի պետ

2012 – 2013 թթ. ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի Էրեբունու ՀՏ, Ընթացիկ հսկողության թիվ 2 բաժնի պետ

2013 – 2015 թթ. ՀՀ Ֆինանսների Նախարարության Կենտրոնի ՀՏ, Ընթացիկ հսկողության թիվ 1 բաժնի պետ

2015 – 2017 թթ. ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի Ներքին աուդիտի վարչություն, գլխավոր հարկային տեսուչ

2017 – 2018 թթ. ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի Ներքին անվտանգության վարչության Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ

2018 թվականի հունիսի 15-ից ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության 13-րդ /Էրեբունու/բաժնի պետ

2018 թվականի հուլիսի 23-ից ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության 15-րդ /Եղեգնաձորի/ բաժնի պետ

27.08.2018թ.-ից-15.02.2019թ. ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության մարզային թիվ 19 /Սյունիքի/ բաժնի պետ

2015-2018թթ. հանրային հատվածի որակավորված ներքին աուդիտոր

2017-2018թթ. ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչ ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարությունում

Հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 2/64-Ա հրամանով գերազանց ծառայության համար խրախուսման կարգով շնորհվել է մաքսային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում

ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թվականի հունիսի 22-ի N 2-64-Ա հրամանի համաձայն շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում

ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահի հրամանով 30.09.2016թ.-ին հայտարարվել է <<Շնորհակալություն>>

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել