Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել