ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են գալիս Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ:
Հանրային իրազեկման նպատակով մրցութային փաթեթի նախագիծը տեղադրվում է www.minurban.am կայքում հետևյալ հղմամբ՝ http://minurban.am/am/
Խնդրում ենք Ձեր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը՝ «Կոնդ. Քաղաք քաղաքի մեջ» վերտառությամբ:
«Սպասում ենք ձեր առաջարկություններին ու դիտողություններին»,-նշել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։