Վաղը դիմելու ենք ավելի կտրուկ, ավելի վճռական գործողությունների․ ընդդիմությունը հրապարակել է վաղվա անելիքները

Ընդդիմությունը հրապարակել է վաղվա անելիքները։

«Այն քաղաքացիները, ովքեր ուզում են այստեղ գիշերել, կարող են մնալ։ Պայմաններ ստեղծվելու են։ Հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ գլխավոր գերագույն խրտվիլակը նստած է այս շենքում։

Վաղը առավոտվանից հանրապետությունում շարունակվելու են զանգվածային բողոքի ակցիաները։ Եվս մեկ օր հայտարարում ենք դասադուլ և գործադուլ։ Վաղը 16:00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ մեծ հանրահավաքի։ Այսօրվա մեր պահանջները մնացել են անպատասխան, հետևաբար ամբողջ պատասխանատվությունը մնում է իրենց վրա, մեղքը իրենց վիզը։ Մինչև 16։00 կշարունակենք գործողությունները, հետո կհավաքվենք այստեղ ու կդիմենք ավելի կտրուկ, ավելի վճռական գործողությունների»,-նշեց իշխան Սաղաթելյանը։

Հավաքվածներին առաջարկվեց ևս 2 անգամ պտտվել կառավարության շենքի շուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել