Վթարի հետևանքով վեց տարեկան երեխա է մահացել

Ապրիլի 12-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյանի Նոյեմբերի 29-ի փողոցում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել էլեկտրասյանը:
Պատահարի հետևանքով 6-ամյա ուղևորը՝ Սարգիս Ղարագյոզյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել