Ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը կամ աղբը չսահմանված վայրում թափելը

Նախ նշենք, որ Երևանի քաղաքապետը կազմակերպում է քաղաքի աղբահանությունը, քաղաքային նշանակության փողոցների, հրապարակների, այգիների և ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի մաքրումը, բարեկարգումը և կանաչապատումը, իսկ համայնքի ղեկավարը կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Այժմ տեսնենք, թե ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված աղբահանության աշխատանքերը ժամանակին չկազմակերպելու, աղբը չսահմանված վայրերում թափելու համար:

Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 100 000 – 200 000 ՀՀ դրամի չափով:

Նշված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 200 000 -300 000 ՀՀ դրամի չափով:

Չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 20 000 -30 000 ՀՀ դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 40 000 – 100 000 ՀՀ դրամի չափով:

Նշված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 30 000 – 50 000 ՀՀ դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 100 000 -200 000 ՀՀ դրամի չափով:

Առանց աղբահանության պայմանագրի աղբը հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնել (թափելը)՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 20 000 -30 000 ՀՀ դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 40 000 -100 000 ՀՀ դրամի չափով:

Նշված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 30 000 -50 000 ՀՀ դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 100 000 -200 000 ՀՀ դրամի չափով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել