Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են.
«ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետ Մարիո Կրանյակի հռչակագիրը
Լինելով ժողովրդավարության, օրենքի գերակայության և բոլոր մարդկանց ազատ ու խաղաղ ապրելու իրավունքի հաստատուն ջատագով,
Արցախի Հանրապետությունը՝ լինելով հպարտ ժողովրդավարություն և հազարամյակներով հայոց հայրենիքի բաղկացուցիչ մասը,
Նկատի ունենալով այն, որ Արցախի Հանրապետությունը, օրինականորեն հռչակելով իր անկախությունը և տարիներ շարունակ դիմագրավելով ագրեսիային, անընդհատ անց է կացնում միջազգային դիտորդների կողմից ազատ ու արդար որակվող խորհրդարանական և նախագահական ընտրություններ,
Հաշվի առնելով այն, որ, ցավոք, ներկայումս Արցախի Հանրապետության ողջ տարածքում քաղաքացիական անձինք Ադրբեջանի կողմից, արտաքին ապօրինի աջակցությամբ և միջամտությամբ, ենթարկվում են ծանր հրետանային, հրթիռային, օդային, անօդաչու և ցամաքային հարվածների
Քանի որ, Արցախի Հանրապետությունը, լինելով Արցախի և Ադրբեջանի միջև խոշոր ռազմական գործողությունները դադարեցրած 1994 թ.-ի հրադադարի երեք կողմերից մեկը, շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի միջոցով բանակցային, ոչ բռնի կարգավորմանը
Հետևաբար, ես՝ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակս, սույնով հայտարարում եմ, որ
1. Աջակցում եմ վերոնշյալ հակամարտության խաղաղ և արդարացի լուծմանը
2. Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքում խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հարձակումները
3. Դատապարտում եմ օտարերկրացիների ներգրավվածությունը զինյալներ հավաքագրելու և Արցախի Հանրապետություն տեղափոխելու գործում
4. Ճանաչում եմ Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության իրավունքը, և, ամենայն հարգանքով, հորդորում եմ ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին անել նույնը»: