Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Սիլվա Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. դեկտեմբերի 18-ին Դ. Մալյան փողոցի X շենքի թիվ X բնակարանում, ամսեկան 3 տոկոս տոկոսադրույքով 3 տարի ժամկետով Արմինե Թ.-ին տվել է 11.812.775 ՀՀ դրամին համարժեք 32500 ԱՄՆ դոլար գումար և մինչև 2010 հոկտեմբեր ամիսը ներառյալ ստացել է ՀՀ ԿԲ սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսներ:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net