Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել իր քաղաքացիների համար, որում ասվում է․
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական առճակատումները շարունակվում են: Մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է ԱՄՆ քաղաքացիների զգուշություն ցուցաբերել Հայաստանում ճանապարհորդելիս: ԱՄՆ դեսպանությունը իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հանձնարարել է չայցելել ստորև թվարկված տարածքներ, նույնը հորդորել նաև ԱՄՆ քաղաքացիներին․
- Տավուշի մարզ – Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք և մինչև Վրաստանի հետ սահմանը,
- Գեղարքունիքի մարզ – Սևանա լճից արևելք և հարավ և M10 մայրուղուց արևելք,
- Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր։
ԱՄՆ դեսպանությունը կշարունակի վերահսկել անվտանգության իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկություններ:
- Հետևեք տեղական լրատվամիջոցների ՝ թարմացումներին ծանոթ լինելու համար:
- Խուսափեք մարդկանց բազմությունից:
- Խուսափեք ցույցերից:
- Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին:
- Տեղեկացրեք ձեր շրջապատին»։