Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Ոստիկանության կողմից կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն: Ոստիկանության կատարած միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին հայտնաբերվել էր ապրիլի 2-ին, ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Աղբյուրը`Իրավաբան.net