Սլավիկի արկածները «Բելլիսիմո» ռեստորանում

 Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը  քննության է  առել  քրեական գործն  ըստ մեղադրանքի Սլավիկ Մ.-ի:

  Վերջինիս  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը 23:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաթումի 9ա հասցեում գործող «Բելլիսիմո» ռեստորանային համալիրի կարաոկե-բարի սրահում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել Է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հաճախորդների և հիշյալ կարաոկե-բարի աշխատակիցների նկատմամբ, տևական ժամանակ ինչպես ներկաների հասցեին, այնպես էլ անորոշ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, սեղանի վրա առկա իրեր` բաժակներ և շշեր է նետել հաճախորդների ուղղությամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ դիտավորությամբ վնասել Է հիշյալ համալիրին պատկանող գույքը, ինչը զուգորդվել է նաև հաճախորդ Մարի Կ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով։

  Այնուհետև Սլավիկ Մ.-ի խուլիգանական գործողությունները դադարեցնելու նպատակով ռեստորանային համալիրի մենեջեր Կարեն Դ.-ն պարզաբանումներ ստանալու նպատակով նրան դուրս է հրավիրել ռեստորանային համալիրի տարածքից, որից հետո Վանաձոր քաղաքի Բանյոյի փողոցի 8-րդ շենքի մոտակայքում Սլավիկ Մ.-ն իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել Կարեն Դ.-ի մարմնի տարբեր մասերին, առողջությանը պատճառել ծանր վնաս և դիմել փախուստի։

  Մեղադրյալի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը:

 Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել