Զինծառայողների խրախճանքները զորամասում

  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանը քննության է  առել  քրեական գործն  ըստ  մեղադրանքի Ռոբերտ Մ.-ի, Գոռ Զ.-ի, Աշոտ Մ.-ի, Սերյոժա  Խ.-ի, Միքայել Ա.-ի:

Վերջիններիս  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի զինծառայողներ, 2012թ. փետրվարի 16-ին և 17-ին զորամասի տարածքում խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի կանոնները` վիճաբանել և բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ:

Մեղադրյալների  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  ստորագրություն  չհեռանալու  մասին:

   Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել