ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան վերապատրաստումներ է անցկացնում

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան դիմումներ է ստանում տարբեր կառույցներից` իրենց մասնագետների համար առաջին օգնության և քաղպաշտպանության թեմաներով արագացված ուսուցում կազմակերպելու խնդրանքով: 12 օրում ավելի քան 900 մարդ է վերապատրաստվել: Նրանց թվում են կրթության, առողջապահության, բանկային և այլ ոլորտների ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի հաղորդագրությունից:

Դասախոսական կազմը մի քանի խմբի է բաժանվել, որպեսզի ուսուցումն առավել արդյունավետ և օպերատիվ կազմակերպվի: Դասերն անցկացվում են նաև հեռավար տարբերակով. այս դեպքում ևս կիրառվում են գործնական պարապմունքների մեթոդները:

Ակադեմիան վերապատրաստումները կազմակերպում է իր գործառույթներին և աշխատանքային պլանին զուգահեռ: Չնայած դրան, այս օրերին քաղպաշտպանության և առաջին օգնության թեմաներով վերապատրաստման և ոչ մի դիմում անարձագանք չի մնում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել