Արդյո՞ք կարելի է փոխել անձի կենսաթոշակի տեսակը

Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի դիմելու դեպքում` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդողամսվա 1-ից:Արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցողկենսաթոշակառուի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից նրա կենսաթոշակի տեսակըփոխվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակի` անկախ կենսաթոշակառուի դիմելուց:

 

Տարիքային աշխատանքային կենսաթոշակը արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակիփոխվել չի կարող:

 

Կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժըկենսաթոշակի տեսակը փոխելիս հաշվառվում է նույնությամբ:

 

Կենսաթոշակի տեսակը փոխելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել