Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Ա. Մկրտչյան) վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Օմիդ Մուհամեդռեզայի Մադանիխոշբախտիի:
Օմիդ Մուհամեդռեզայի Մադանիխոշբախտին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 22.02.2013թ. իր տաբատի գրպանում մեկ հատ արհեստագործական եղանակով պատրաստված, սառը զենք հանդիսացող` կռփազենքը ապօրինի կրելով, մտել է Կոմիտասի պողոտայի 12/1 հասցեում գտնվող «Արարատբանկ» ՓԲԸ:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net