Օդի ջերմաստիճանը Հայաստանում և Արցախում մինչև 8 աստիճան կնվազի, այնուհետև կբարձրանա

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով, 23-25-ը՝ նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր թույլ անձրև:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել