Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու պայքարի ժամանակ զոհվել է 35-ամյա Գնել Ֆիդանյանը։ Նա առաջին իսկ օրից որպես կամավոր մեկնել էր առաջնագիծ։
«Բոլորից թաքուն կամավորագրվել ու գնացել էր։ Իր զինակիցներից պատմել են, որ հակառակորդը նկատել է ու ԱԹՍ-ով հարվածել։ Ասում են, որ վիրավոր է եղել, ուզել են օգնել, ասել է չեմ ապրի, մյուսներին փրկեք ու զոհվել է»,-Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Գնել Ֆիդանյանի եղբայրը՝ Վիրապ Ֆիդանյանը։
Գնել Ֆիդանյանն ամուսանցած էր, ուներ երկու երեխա։
«Տա Աստված, վերջին զոհն իմ եղբայրը լինի»,-նշում է եղբայրը։